Ադրբեջանը մտադիր է մինչև 2025 թվականը Ակնա-Ստեփանակերտ գազատար կառուցել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Արցախի գրավյալ տարածքներ «Մեծ վերադարձի պետական ծրագրում»։ Փաստաթղթի համաձայն՝ SOCAR պետական նավթագազային ընկերությունը պետք է ապահովի գազատարի ու դրա ճյուղերի կառուցումը՝ գազահսկման կետերի տեղադրմամբ։