«Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայողի մահվան և յոթին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել - RadioVan.fm

Онлайн

«Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայողի մահվան և յոթին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

2022-11-17 19:50 , Право, 806

«Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայողի մահվան և յոթին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) «Կամազ» մակնիշի մեքենան վարելու կանոնները խախտելու հետևանքով մեկ զինծառայողի մահվան և 7-ին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՀՀ քննչական կոմիտեն է հայտնում՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ նախօրեին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.), մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Նշվել էր, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Лента

Рекомендуем посмотреть