Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորները 500 000 դրամ միանվագ աջակցություն կստանան․ դիմել մինչև դեկտեմբերի 15-ը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորները 500 000 դրամ միանվագ աջակցություն կստանան․ դիմել մինչև դեկտեմբերի 15-ը

2022-11-17 17:05 , Политика, 522

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորները 500 000 դրամ միանվագ աջակցություն կստանան․ դիմել մինչև դեկտեմբերի 15-ը

2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները ՀՀ կառավարությունից 500 000 դրամի չափով սոցիալական աջակցություն կստանան. նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Նախարարությունից տեղեկացնում են, որ Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։

Лента

Рекомендуем посмотреть