Զատիկին հաջորդող օրը՝ ապրիլի 2-ը, ոչ աշխատանքային կլինի - RadioVan.fm

Онлайн

Զատիկին հաջորդող օրը՝ ապրիլի 2-ը, ոչ աշխատանքային կլինի

2018-03-05 17:02 , Общество, 2026

Զատիկին հաջորդող օրը՝ ապրիլի 2-ը, ոչ աշխատանքային կլինի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում կընդունի:

««Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից»,-նշված է կառավարության որոշման նախագծում:

Որոշման համաձայն՝ ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օր:

Лента

Рекомендуем посмотреть