Ռադիո Վանի ու Ժակի այսօրվա հյուրն է՝ բազմաթիվ մրցույթների հաղթող, տաղանդավոր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Մի քանի օր առաջ նա տոնեց իր հերթական հաղթանակը՝ գրավելով առաջին տեղը Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում։
«Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, որոնք սկսել են երգել մանկուց կամ ում կյանքն անցել է երգեցողության մեջ։ Ասեմ ավելին՝ վաղ տարիքից ինձ թվում էր, որ խորեոգրաֆ եմ դառնալու, քանի որ շատ էի սիրում պարել։ Բայց հետո հասկացա, որ երաժշտությունը ինձ ավելի է կլանում», - խոստովանում է մեր հյուրը։
Հետաքրքիր զրույցի բոլոր մանրամասները՝ մեր տեսանյութում։