Ստեղծված իրավիճակում կառավարությունը նպատակահարմար չի համարել ՀԱՊԿ զորավարժության անցկացումը Հայաստանում․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ստեղծված իրավիճակում կառավարությունը նպատակահարմար չի համարել ՀԱՊԿ զորավարժության անցկացումը Հայաստանում․ Փաշինյան

2023-01-10 16:29 , Политика, 735

Ստեղծված իրավիճակում կառավարությունը նպատակահարմար չի համարել ՀԱՊԿ զորավարժության անցկացումը Հայաստանում․ Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը․ այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս, այս տարի չեն կայանա»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը:

Лента

Рекомендуем посмотреть