ԿԽՄԿ ջանքերով Արցախից Հայաստան ևս 3 հիվանդ է տեղափոխվել - RadioVan.fm

Онлайн

ԿԽՄԿ ջանքերով Արցախից Հայաստան ևս 3 հիվանդ է տեղափոխվել

2023-01-10 16:26 , Общество, 673

ԿԽՄԿ ջանքերով Արցախից Հայաստան ևս 3 հիվանդ է տեղափոխվել

Ադրբեջանի կողմից 30 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախից այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ գտնվող երեք հիվանդներ։ Արցախի առողջապահության նախարարությունն է հայտնում՝ նշելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Նշենք՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման պայմաններում մինչ այս՝ դեկտեմբերի 19-ից ի վեր, 13 հիվանդ է Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր բուժկենտրոններ։ Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանում գտնվող արցախցի հիվանդների թիվը 16 է։

Лента

Рекомендуем посмотреть