Երեկ կեսօրից հետո Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
«Արցախէներգո» ընկերությունից ընդգծում են, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ, Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, ընկերությունը բաժանորդներին խնդրում է հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։