«Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր»,-Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն է հայտարարել՝ անդրադառնալով շարունակվող շրջափակմանը: Թովմասյանը, ընդգծելով, որ այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է, հիշեցրել է, որ Արցախի Հանրապետության խորհրդարանն իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն իրենց ձայնը մինչև այսօր լսելի չէ: