Հայաստանում է ԵՄ տեխնիկական խումբը՝ նոր առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում է ԵՄ տեխնիկական խումբը՝ նոր առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար

2023-01-09 16:15 , Политика, 793

Հայաստանում է ԵՄ տեխնիկական խումբը՝ նոր առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրամիության (ԵՄ) տեխնիկական գնահատման խմբի անդամներին։ ՀՀ արտգործնախարարության տեղեկացմամբ՝ նրանք Հայաստան են եկել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

Ըստ հաղորդագրության՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

Лента

Рекомендуем посмотреть