Արցախում պետպահուստից ապրանքներ ստացող տնտեսվարողներն իրացման ավելի բարձր գներ կիրառելու դեպքում կզրկվեն մատակարարումից․ զգուշացում - RadioVan.fm

Онлайн

Արցախում պետպահուստից ապրանքներ ստացող տնտեսվարողներն իրացման ավելի բարձր գներ կիրառելու դեպքում կզրկվեն մատակարարումից․ զգուշացում

2023-01-09 16:11 , Политика, 1038

Արցախում պետպահուստից ապրանքներ ստացող տնտեսվարողներն իրացման ավելի բարձր գներ կիրառելու դեպքում կզրկվեն մատակարարումից․ զգուշացում

Արցախում այն տնտեսվարողները, որ կկիրառեն պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանված մինչև 15 տոկոս չափով վերադիրը ներառող ապրանքների իրացման ավելի բարձր գներ, կզրկվեն ապրանքների մատակարարումից. տնտեսվարողներին զգուշացնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։

Հիշեցնենք՝ Արցախը 29 օր է՝ շրջափակման մեջ է։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջացքի փակման հետևանքով օրական շուրջ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցել Արցախ։ Խանութներում ապրանքների սակավության, կամ, գրեթե, բացակայության պայմաններում, բնակչության առաջնային կարիքների ապահովման համար տարեսկզբից խանութներին պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ են մատակարարվում։

Лента

Рекомендуем посмотреть