ԿԽՄԿ ջանքերով Արցախից 3 բուժառու է տեղափոխվել Հայաստան, մեկը՝ 2 ամսական երեխա - RadioVan.fm

Онлайн

ԿԽՄԿ ջանքերով Արցախից 3 բուժառու է տեղափոխվել Հայաստան, մեկը՝ 2 ամսական երեխա

2023-01-07 16:06 , Общество, 608

ԿԽՄԿ ջանքերով Արցախից 3 բուժառու է տեղափոխվել Հայաստան, մեկը՝ 2 ամսական երեխա

Ադրբեջանի կողմից 27 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախից այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել օրեր շարունակ բժիշկների հսկողության տակ գտնվող երեք հիվանդներ։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։

Лента

Рекомендуем посмотреть