«Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:
Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նկատելով, որ այս տարի Աստվածահայտնության տոնն Արցախում չափազանց անսովոր պայմաններում են նշում։
Պետնախարարը շեշտել է՝ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, հայրենի հողում ապրելու վճռականությունը։