«...Սիրտս հակիր դեպի քո պատվիրանները, և ոչ թե ագահություն։ Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո ճանապարհին...»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի ևս, ինչպես 2022-ի հունվարի 5-ին, որպես համայն հայությանը հղած Սուրբ Ծննդյան շնորհավորանք, սաղմոս է հնչեցրել։
Նշենք՝ այսօր երեկոյան՝ 17:00-ից (այդ ժամին փոխվում է եկեղեցական օրը), հայ առաքելական եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:
Մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: