Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ռիքերը հեռանում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ռիքերը հեռանում է պաշտոնից

2023-01-05 15:59 , Политика, 563

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ռիքերը հեռանում է պաշտոնից

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից. ամենօրյա ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խթանել անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագա: Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,-ասել է Փրայսը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր նշանակել 2022-ի օգոստոսի 25-ին։

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-Twitter-ում գրել էր Բլինքենը:

Лента

Рекомендуем посмотреть