Ֆրանսիայում պաշտոնյաները կգիշերեն անօթեւանների հետ - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայում պաշտոնյաները կգիշերեն անօթեւանների հետ

2018-02-27 20:01 , Мир, 1320

Ֆրանսիայում պաշտոնյաները կգիշերեն անօթեւանների հետ

Ֆրանսիայում պաշտոնյաները մեկ գիշեր կանցկացնեն փողոցում՝ ցրտահարվող անօթեւանների խնդրի վրա պետական ծառայությունների և հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էԷտամպի համայնքապետի երիտասարդական հարցերով տեղակալ Մամա Սին:

Նրա՝ անօթևանների հետ փողոցում գիշերելու կոչին միացել են թվով 50 պաշտոնյաներ, որոնք փետրվարի 28-ի գիշերը, չնայած սաստիկ ցրտին, կանցկացնեն Աուստերլիցյան կայարանի մոտ:

«Գիշերային համերաշխության» ակցիայի իրականացմանը հիմք են ծառայել Տարածքային միասնության նախարարության պետքարտուղարի՝ ողջ Իլ-դը-Ֆրանս շրջանում 50-ից ոչ ավել անօթևան լինելու մասին հայտարարության շուրջ ստեղծված տարաձայնությունները:

Թեև, ավելի վաղ՝ փետրվարի կեսերին, նմանատիպ ակցիա իրականացրած անձինք, ովքեր անօթևանների հաշվարկ էին արել, վստահեցնում են, որ Ֆրանսիայի փողոցներում ապրում են հինգ հազարից ավել անօթևաններ, որոնցից երեք հազարը ձմռանը, անգամ, ժամանակավոր տանիք չունի:

Лента

Рекомендуем посмотреть