Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ժամը 22:35-ին, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ըստ ՊՆ-ի՝ այսօր, ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: