Ջրաբերի տարածքում կործանված դեպի Աստրախան թռչող մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները, որոնք զոհվել են. Քաղավիացիայի կոմիտե - RadioVan.fm

Онлайн

Ջրաբերի տարածքում կործանված դեպի Աստրախան թռչող մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները, որոնք զոհվել են. Քաղավիացիայի կոմիտե

2022-12-01 16:29 , Общество, 882

Ջրաբերի տարածքում կործանված դեպի Աստրախան թռչող մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները, որոնք զոհվել են. Քաղավիացիայի կոմիտե

Ջրաբեր գյուղի տարածքում այսօր կործանված օդանավը մասնավոր է եղել, օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մանրամասնում են, որ տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է, տեղական ժամանակով 14:20-ին այն հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են։

Կոմիտեն նաև հայտնում է, որ դեպքի առնչությամբ ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռի ընկելու ու բռնկվելու մասին այսօր ավելի վաղ հայտնել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։ Հաղորդվել էր, որ տեղեկությունը ստացվել է այսօր ժամը 14։20-ին, ու որ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են 2 այրված դիեր։

Лента

Рекомендуем посмотреть