«Քաղաքավարական կարճ զրույց են ունենում»․ ՀՀ ԱԳՆ-ն եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները չափազանցված է համարում - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքավարական կարճ զրույց են ունենում»․ ՀՀ ԱԳՆ-ն եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները չափազանցված է համարում

2022-12-01 15:55 , Политика, 800

«Քաղաքավարական կարճ զրույց են ունենում»․ ՀՀ ԱԳՆ-ն եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները չափազանցված է համարում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) չափազանցված է որակել Լեհաստանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) հրապարակումները:

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով լուսանկարներ՝ գրել է․

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարարը Լեհաստան է մեկնել երեկ՝ Լոձ քաղաքում մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ Մինչև դեկտեմբերի 2-ը պլանավորված աշխատանքային այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ․ նախօրեին հայտնել էին արտգործնախարարությունից:

Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է Չեխիայի, Էստոնիայի, Հունաստանի, Լիտվայի արտաքին գործերի նախարարների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի հետ։

Лента

Рекомендуем посмотреть