ՊՆ-ն ու ՊԲ-ն հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրերը - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն ու ՊԲ-ն հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրերը

2022-11-14 16:47 , Политика, 842

ՊՆ-ն ու ՊԲ-ն հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի լուրերը

Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները հերքում են Բաքվից եկող լուրերն այն մասին, թե հայկական զինված ուժերը (ԶՈւ) նոյեմբերի 13-ի երեկոյան, նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Հերթական ապատեղեկատվությունն է»,-ընդգծում են գերատեսչությունները։

Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է Հայաստանի ԶՈւ կողմից Քարվաճառի շրջանում տեղակայված և Արցախի Պաշտպանության բանակի կողմից Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների մասին, որոնց ի պատասխան, իբր, «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել։

Лента

Рекомендуем посмотреть