2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ ուխտագնացության։
Ծրագիրը բարեգործական է, նպատակն է նպաստել ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը։
Այն մշակվել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։ Նախաձեռնությանը միացել և դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշենք՝ «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ է մեկնելու արդեն երրորդ խումբը։
ՊՆ-ից հայտնում են, որ այցը նախատեսված է նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։