Լեհաստանի օդանավակայանում Հայաստանի քաղաքացիներից տարանցիկ վիզայի պահանջը հակասում է վիզաների ազատականացման գաղափարին․Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն է այսօր ասել Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ ԱԺ-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը, շեշտելով, որ այդ պահանջը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժման համար, հույս է հայտնել, որ որոշումը կվերանայվի:
Նշենք՝ Հայաստանի քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 1-ից։