«Ապատեղեկատվություն է»․ ՊԲ-ն՝ Մարտունու օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ապատեղեկատվություն է»․ ՊԲ-ն՝ Մարտունու օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

2022-11-09 16:32 , Политика, 750

«Ապատեղեկատվություն է»․ ՊԲ-ն՝ Մարտունու օկուպացված տարածքների ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ) հերթական ապատեղեկատվությունն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն առավոտյան հաղորդել է, թե երեկ երեկոյան և գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տեղակայված դիրքերից «գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի և Թովուզի շրջանների ուղղություններով, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ, որոնք ներկայացվում են իբրև «ապօրինի հայկական զինված կազմավորումներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները», կրակ են բացել Մարտունու շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Բաքվից շեշտել են, որ, ի պատասխան, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից «համարժեք միջոցներ են ձեռնարկվել»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, առավոտյան հաղորդել է, որ ադրբեջանական զինուժն է գիշերը կրակ բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть