Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։
Երևանի քաղաքապետարանից նշում են, որ դա արվում է հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, իսկ նպատակն է պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը։
Այդպիսով՝ տեղեկատվական թերթիկների միջոցով բնակիչներին կիրազեկվի պատսպարման վայրերի գտնվելու մասին: