Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում, քանի որ հրետակոծության ժամանակ այն ամբողջությամբ վնասվել է․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ, ըստ էության, ճոպանուղու աշխատանքի հետ կապված վտանգ չկա, բայց այն թշնամու անմիջական դիտարկման տակ է։
Մարզպետի խոսքով՝ արոտավայրերի որոշ հատվածներ ևս վտանգավոր են։