Ժակի և Ռադիո Վանի հյուրն է Մարիամ Մկրտչյանը, որը օրերս թուրքական Անթալիայում նվաճեց շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը, իսկ ավելի վաղ ձեռք բերեց աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով մրցաշարի բոլոր 11 պարտիաներում։
«Շախմատն իմ կյանքում հայտնվեց շատ պատահական՝ հենց որ դպրոց կրթական ծրագրով մտավ «շախմատ» առարկան և ես ծանոթացա խաղին, համոզեցի մայրիկիս տանել ինձ շախմատի խմբակի։ Եվ բախտի բերմամբ, թե պատահմամբ ընկա ձեռքը մի այնպիսի մարդու (դա հենց իմ դպրոցի մարզիչն էր), որի հետ 2014 թվականին առաջին անգամ մասնակցեցի միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի առաջնությունն էր, և մինջև տասը տարեկան աղջիկների մեջ հաջողվեց դարնալ փոխչեմպիոնուհի», - պատմում է Մարիամն իր առաջին քայլերի մասին։
Ամբողջական հարցազրույցը չեմպիոնի հետ՝ մեր տեսանյութում։