Ո՞ր անուն դեղերն առանց դեղատոմսի չեք կարող գնել - RadioVan.fm

Онлайн

Ո՞ր անուն դեղերն առանց դեղատոմսի չեք կարող գնել

2018-02-22 18:02 , Общество, 5588

Ո՞ր անուն դեղերն առանց դեղատոմսի չեք կարող գնել

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է 2018 թվականի մարտի 1-ից ՀՀ-ում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերի ցանկը, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:

Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։

Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա, ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս: Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:

Հսկվող դեղերի ցանկը՝ այստեղ:

Հորմոնալ դեղերի ցանկը՝ այստեղ:

Հակավարակային դեղերի ցանկը՝ այստեղ:

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը՝ այստեղ:

Лента

Рекомендуем посмотреть