Ինչպես հասնել Երևանից Թբիլիսի ընդամենը 35 րոպեում - RadioVan.fm

Онлайн

Ինչպես հասնել Երևանից Թբիլիսի ընդամենը 35 րոպեում

2022-11-08 17:04 , Общество, 1131

Ինչպես հասնել Երևանից Թբիլիսի ընդամենը 35 րոպեում

Այսուհետ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Թբիլիսի կարելի է ուղևորվել նաև ինքնաթիռով՝ Վրաստանի մայրաքաղաք կարելի է հասնել ընդամենը 35 րոպեում։ Ճանապարհորդությունը նաև շատ մատչելի է՝ մեկ ուղղության համար սկսած 25 հազար դրամից։ Իսկ ավիափոխադրումն իրականացնում է Հայկական ազգային առաջին ավիաընկերությունը՝ Ֆլայ Արնան։ Դեպի Թբիլիսի առաջին թռիչքին նաև լրագրողներ են մասնակցել, որոնց մեջ էր նաև Ռադիո Վանի ներկայացուցիչը։

Ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան շրջել ու Թբիլիսիի և Մցխեթայի տեսարժան վայրերով, մասնակցել ու ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասի ու գինու համտեսի և այլ միջոցառումների։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկել է իր գործունեությունը 2022 թվականի հուլիսի 3-ին։ Այս պահին ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ դեպի Մոսկվա, Սոչի և Շարմ Էլ Շեյխ։ Հոկտեմբերի 30-ից ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ թռիչքներ դեպի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Շուտով ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև դեպի Բեյրութ։ Ընկերությունը չի սահմանափակվում վերոնշյալ ուղղություններով և շարունակաբար աշխատում է թռիչքների աշխարհագրության ընդլայնման շուրջ։

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

Ավիաընկերությունը շահագործում է միայն մեկ տեսակի օդանավ՝ Airbus A320։ Այս պահին ավիաընկերությունն ունի երկու Airbus A320 տեսակի օդանավ և աշխատանքներ է իրականացնում երրորդ ինքնաթիռի ձեռքբերման շուրջ, որը կսպասարկի ավիաընկերության նոր ուղղությունները։ Ֆլայ Արնայի հետ ուղեւորն է ընտրում իր ճամփորդության հարմարավետությունը՝ իրեն հասանելի արժեքի դիմաց։

P. S.

Ի դեպ, դուք ևս ունեք եզակի հնարավորություն անվճար մեկնել Ֆլայ Արնայի Երևան-Թբիլիսի-Երեվան չվերթով, նախատեսված երկու անձի համար։ Դրա համար հարկավոր է կատարել երկու պարզ առաջադրանք, որոնց մասին կարող եք տեղեկանալ Ռադիո Վանի ինստագրամյան էջում։

Лента

Рекомендуем посмотреть