Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հայտարարում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ՊՆ-ը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Հիշեցնենք՝ երեկ ևս Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն էր տարածել՝ պնդելով, թե նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: