Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։