ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Հերթական ապատեղեկատվությունն է»,-ընդգծել է ՀՀ ՊՆ-ն՝ հավելելով, որ ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: