Արշակյանը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համար կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը - RadioVan.fm

Онлайн

Արշակյանը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համար կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը

2022-11-03 15:25 , Политика, 1070

Արշակյանը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համար կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը

Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին․ այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում (ԱԺ) տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստում հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հանձնաժողովի նորընտիր նախագահ Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում կոչ է արվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերներին հստակ և կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում:

«Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն»,-նկատել է Արշակյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից։

Արշակյանը հիշեցրել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ժամանակ, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվեց Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն ուղարկվեց Հայաստան՝ տեղում վերահսկելու և ուսումնասիրելու իրավիճակը:

Հակոբ Արշակյանը շեշտել է,ո ր 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում հիշեցվել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ և օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն և համախմբվածություն այս պարագայում դրսևորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաև կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա:

Նշենք՝ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը, որը ներկաները պաշտպանել են։ Այդպիսով՝ 3 տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը:

Лента

Рекомендуем посмотреть