«Պատերազմներով պարտվեցինք բոլորս, եկեք մնայուն խաղաղության համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք և հաղթենք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է այս օրերեին Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
Նա, գրելով, որ Արարատի մյուս կողմից անցել է այս կողմ, ընդգծել է՝ հիմա ժամանակն է բացելու Թուրքիայի և Հայաստանի սահմանը, մնայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Նշենք՝ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 29-ին նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:
Հոկտեմբերի 31-ին նրան ընդունել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, նրանք զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ։