Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում

2022-11-02 13:33 , Политика, 853

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին։

Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով առաջին հանդիպումը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, կայացել է մայիսի 24-ին, Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

Лента

Рекомендуем посмотреть