Онлайн

Գիտական հետազոտությունների իրականացման համար 90 գիտնականի դրամաշնորհներ է տրվել

2018-02-21 17:55 , Наука, HiTech, 474

Գիտական հետազոտությունների իրականացման համար 90 գիտնականի դրամաշնորհներ է տրվել

Կենսաբանության, ֆիզիկայի, կենսաքիմիայի, աստղագիտության, տնտեսագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար 90 հայ գիտնական դրամաշնորհներ է ստացել Հայ օգնության ֆոնդից:

Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 250 գիտական հայտերից Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ)՝ ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբն ընտրել է 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 14-ը՝ կանայք:

Ընդհանուր առմամբ՝ 7-ական դրամաշնորհ են ստացել կենսաբանության ու ֆիզիկայի ոլորտները հետազոտելու հայտերը, 2-ը` կենսաքիմիայի, 1-ական` քիմիայի, աստղաֆիզիկայի, կենդաբանության, բնապահպանության, բուսաբանության, էներգետիկայի, տնտեսագիտության, մանկավարժության, լեզվաբանության, սոցիոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ոլորտները:

Դրամաշնորհի գումարը 5000 դոլարին համարժեք դրամ է:

«Այս դրամաշնորհը մի քանի առումով է կարեւոր։ Այն աջակցում է նորարար գաղափարների հետազոտությամբ զբաղվող հիմնարար գիտությանը, ինչը էական է գիտության եւ արդյունաբերության զարգացման համար։ Ֆինանսավորում է մեծ հայտնագործությունների միտված հետազոտական խմբերի աշխատանքը սկզբնական փուլում այն դեպքում, երբ այլ դրամաշնորհատուներ կարող են նույնիսկ չդիտարկել դրանք արդյունքի անորոշության պատճառով։ Եվ վերջապես, ծրագիրը տարիներ շարունակ հնարավորություն է տվել երիտասարդ եւ կին գիտնականներին՝ ներգրավվելու հիմնարար գիտության մեջ»,-Գիտությունների ազգային ակադեմիայում դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողության միջոցառման ժամանակ ասել է ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը։

Անցած 18 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2450-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 461 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1735 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 305 հազար դոլար:

Рекомендуем посмотреть