Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է․ Իրանի նախագահը՝ ՀՀ վարչապետին - RadioVan.fm

Онлайн

Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է․ Իրանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

2022-11-01 17:57 , Политика, 967

Տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է․ Իրանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

«Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է»,-այդ մասին այսօր, ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գալով բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով, ասել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առաջնորդ Էբրահիմ Ռայիսին։

Лента

Рекомендуем посмотреть