Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով․ ընդդիմադիր պատգամավորները՝ Եվրոպացի գործընկերներին - RadioVan.fm

Онлайн

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով․ ընդդիմադիր պատգամավորները՝ Եվրոպացի գործընկերներին

2022-11-01 17:26 , Политика, 1028

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով․ ընդդիմադիր պատգամավորները՝ Եվրոպացի գործընկերներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ-ից հայտնում են, որ հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:

Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:

Лента

Рекомендуем посмотреть