Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր, նախ, տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն էր Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել հանդիպել ՌԴ-ում՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»: