Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքիի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր գնահատելով ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը՝ անդրադարձել է առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: