ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այսուհետ իրենց կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը նախկին հայերենի փոխարեն կտրվի միայն անգլերենով:
«Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար»,-ընդգծում են արդարադատության նախարարությունից: