Եվրոպական միության (ԵՄ) դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։
Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի գրասենյակը՝ նշելով, որ ԵՄ առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։
“EU monitors in set off on their first patrol. For the next two months, the EU Monitoring Capacity will monitor the situation on the Armenian side of the border to build confidence and to contribute to the border commissions” @EUMCAP pic.twitter.com/fuYKQ8xjs6
— EUSecurityDefence (@EUSec_Defence) October 26, 2022
Հիշեցնենք՝ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։
Հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ սահմանի հայկական կողմումառավելագույնը երկու ամիս ժամկետով եվրոպացի 40 դիտորդ կտեղակայվի։ Դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար ԵՄ տեխնիկական խումբը հոկտեմբերի 14-ին գործուղվել էր Հայաստան։