«88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու»․ Արցախում ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք՝ Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ - RadioVan.fm

Онлайн

«88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու»․ Արցախում ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք՝ Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ

2022-10-27 12:24 , Политика, 899

«88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու»․ Արցախում ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք՝ Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ

Արցախի Հանրապետության (ԱՀ) խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետությանարժանապատիվ ու անվտանգ ապագային․ այդ մասին տեղեկացնում է Արցախի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Նշվում է, որ նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:

Ըստ հաղորդագրության՝ նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում:

«Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մերվճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,-ընդգծում են Արցախի ԱԺ-ից։

Նկատենք՝ Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստն ու հանրահավաքը անելու է Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդող օրը։ Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Նկատենք՝ Հայաստանը վերջին ամիսներին չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցը, փոխարենը խոսում է Բաքու-Ստեփանակերտ քննարկման միջազգային մեխանիզմների մասին։

Лента

Рекомендуем посмотреть