Հոկտեմբերի 25-ին ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը: