Սեպտեմբերի 14-ից սկսած՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա որակելով «հակահումանիստական և անընդունելի պահվածք»։
Since 9/14 #Azerbaijan has been creating different obstacles for search operations of dead bodies of #Armenian soldiers in the zone of the latest Azerbaijani occupation. This is anti-humanistic and unacceptable behavior.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 25, 2022
Հիշեցնենք՝ Աստանայում՝ ԱՊՀ առաջնորդների՝ հոկտեմբերի 14-ին կայացած նեղ կազմով նիստում էր ՀՀ վարչապետը հայտարարել, որ «մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում, Ադրբեջանը խոչընդոտում է դուրսբերմանը»։
Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ պայմանավորվածություն կա մոտ օրերս կազմակերպել դիերի դուրսբերումը, հույս էր հայտնել, որ պայմանավորվածությունը կկատարվի։
Փաշինյանի այդ հայտարարությունից, փաստորեն, ավելի քան 10 օր անց էլ՝ պայմանավորվածությունը չի կատարվել։
Նշենք՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում 29 մարդ: