Կամերոնն այցելել է Վարդենիս ու Սոթք, ընդգծել Ամերիկայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը - RadioVan.fm

Онлайн

Կամերոնն այցելել է Վարդենիս ու Սոթք, ընդգծել Ամերիկայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը

2022-10-25 13:50 , Политика, 1211

Կամերոնն այցելել է Վարդենիս ու Սոթք, ընդգծել Ամերիկայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից են հայտնում` նշելով, որ նա եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ:

«Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть