Այսօր՝ կեսգիշերն անց, ժամը 01:30-ին, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից (ՊՆ) ընդգծում են, որ հայկական կողմը կորուստներ չունի, ու որ՝ առավոտյան 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք երեկ ևս՝ 20:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել էին արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդվել էր, որ ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է եղել:
Բաքուն իր հերթին Երևանին է մեղադրել նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։