«Հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի»․ Ալիևը Ղարիբաշվիլիին՝ «նոր իրավիճակ»-ի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի»․ Ալիևը Ղարիբաշվիլիին՝ «նոր իրավիճակ»-ի մասին

2022-10-24 14:57 , Политика, 1019

«Հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի»․ Ալիևը Ղարիբաշվիլիին՝ «նոր իրավիճակ»-ի մասին

«Մենք հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք այսօրվանից սկսել այս ձևաչափը»,-այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, թե «ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել»։

«Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսել ենք հինգ հիմնարար սկզբունքներ, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա՝ Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ շեշտելով, որ այսօր իրենք նաև հնարավորություն ունեն խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։

Лента

Рекомендуем посмотреть