Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:
Արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի«Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: