«Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են». Փաշինյանը՝ ԵՏՄ պաշտոնակիցներին - RadioVan.fm

Онлайн

«Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են». Փաշինյանը՝ ԵՏՄ պաշտոնակիցներին

2022-10-21 17:06 , Политика, 871

«Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են». Փաշինյանը՝ ԵՏՄ պաշտոնակիցներին

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ Հայաստանի Հանրապետության համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է․ այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ այսօր հյուրընկալվելով ՀՀ նախագահի նստավայրում:

Փաշինյանն արձանագրել է, որ, այդպիսով, կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասվում է, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ։

Лента

Рекомендуем посмотреть