Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտըպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 17.30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ կեսգիշերին էլ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից, ականանետերից կրակել էր հայկական արևելյան դիրքերի ուղղությամբ․ հաղորդվել էր, որ կռակը լռեցվել է, հայկական կողմը կորուստներ չունի։